Իզուր մի չարչարվեք, քաղաքական մթերքից զուրկ այս ամլացած երկրում, ձեր «պաղտասար աղբարական» ոճի ժուռնալիստների միջոցով մի փորձեք քաղաքացիական կռվի հեռանկար կերտել:
Չի՛ լինի:
Երանի կտաինք, որ քաղաքացիական պատերազմի ռեսուրս ունենաինք:
Քաղաքացիական կռիվը ճահիճը դրենաժավորելու, երկրի առաջընթացը ապահովող հզոր գործոն է:
Ավա՜ղ, մենք մեր լիմիտը սպառել ենք 301 թ-ից, 184 տարի անընդմեջ ձգվող քաղաքաացիական կռվում:
Վերջակետել Նվարսակով:
Անգամ, 1921 թ փետրվարյան դեպքերն ու Փրկության կոմիտեն քաղաքացիական կռիվ չէր, ինչպես կեղծավորաբար ընդունված է ներկայացնել:
Այլ պայմանավորված, երկրորդ անգամ սովետական դառնալու և տարծքներ կորցնելու թատրոն- թամաշա:
(Կարդացեք 21 թ. Ռիգայի կոնֆերանսի նյութերը. Գրագրությունները):
Մերը, որքան էլ զզվելի լինի, փոխպայմանավորվածությունն է:
Կա՞ պայմանավորվածություն` կասես 10 օրից իշխանություն կվերցնեմ ու կվերցնես...
Կա՞ պայմանավորվածություն` իշխանափոխության ռադիկալ ու խրոխտ քայլերով երկիրը կտանես հերթական ընտրության:
Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ